Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
20.12.2019 | 00:29
Այ­սօր­վա նի­կո­լա­կա­նին ե­թե եր­կու-ե­րեք տա­րի տա­րի ա­ռաջ ա­սեին՝ Նի­կո­լը Հա­յաս­տա­նի ղե­կա­վար է դառ­նա­լու, կծի­ծա­ղեր և մո­տա­վո­րա­պես այս­պես կա­սեր՝ «Էդ խեղ­կա­տակ լա­րա­խա­ղացն է պա­կաս։ Նա ա­մե­նա­հե­տին գյու­ղում գյու­ղա­պետ էլ չի դառ­նա»...
Բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, նա ե­կավ ու դար­ձավ... Ո­մանք կար­ծում են, թե վար­չա­պե­տի ա­թո­ռին նս­տե­լուց հե­տո է սկ­սել խա­բել ժո­ղովր­դին, իր նախ­կին ա­սա­ծի ու խոս­տում­նե­րի հա­կա­ռակն ա­նել։ Ո՛չ, նա հենց ա­ռա­ջին օ­րից է բո­լո­րին խա­բել՝ իշ­խա­նա­փո­խու­թյան ա­նու­նը դնե­լով «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն»։ Ստե­լը, խա­բե­լը, դե­մա­գո­գիան, կեղ­ծի­քը, լկ­տիու­թյու­նը, աչ­քա­ծա­կու­թյու­նը, գեղ­ցիու­թյու­նը նրա ա­րյան մեջ են։ Նախ­կին ե­րե­քից նա տար­բեր­վում է նրա­նով, որ նրա մեջ կան այդ ե­րե­քի բո­լոր այ­լան­դակ գծե­րը։
Վարդ­գես Օ­ՎՅԱՆ
Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ